Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Գործարանները խաղողի մթերման պայմանագրեր չեն կնքում, էժան սպիրտով կոնյակ են պատրատում. խաղողագործ

Հլս 5, 2023 17:02
24

Չնայած այս տարի խաղողի առատ բերք է սպասվում, բայց այն խաղողագործին չի ուրախացնում։ Արարատյան դաշտի խաղողագործներն այգի են մտնում, տեսնում ողկույզների ծանրությունից ճկված վազն ու դարդ անում՝ ինչպե՞ս են սպառելու։ Մթերող ընկերությունները մինչև հուլիսի 1-ը պետք է խաղողագործների հետ պայմանագրերի կնքման գործընթացն ավարտած լինեին։

«Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը, սակայն, պայմանագրերի կնքման հետ կապված լավ լուրեր չունի։ Նա Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 1-ի դրությամբ միայն «Երևանի կոնյակի» գործարանն է պայմանագրեր կնքել խաղողագործների հետ։

Դեռ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Երևանի կոնյակի» գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան՝ խոստովանելով, որ դրա անմիջական բացասական հետևանքները զգալու են գյուղացիները։ Սակայն, գործարանից տեղեկություններ եղան, որ շարունակում են փոխադրումները Ռուսաստան և կատարում են միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։

Մինչդեռ Արտակ Սարգսյանի խոսքով՝ «Երևանի կոնյակի» գործարանն ավելացրել է մթերումների ծավալները ու պայմանագրերի քանակը։

Միության նախագահն արդեն կանխատեսում է՝ տարին շատ ծանր է լինելու խաղողագործների համար՝ նորից նույն թնջուկը, նույն անելանելի վիճակն է լինելու։

«Էդքան կուրծք ծեծեցինք, ասեցինք նույն խնդիրներն են առաջանալու, 60 օրից խաղողի մթերումն սկսվելու է, բայց ոչ մի պայմանագիր էլ չի կնքվել։ Եթե վերամշկող ընկերությունն առանց պայմանագիր կնքելու է խաղող մթերելու, դա նշանակում է, որ անօրինական դաշտում է աշխատում, այսինքն՝ սևով է աշխատում, խաղողի մթերումն իրենց համար երկրորդական է, իրենց պետք չէ։ Վերամշակող ըներություններն արդեն տարիներ շարունակ անհայտ ծագմամբ, համ ու հոտ չունեցող, գունավոր սպիրտով են կոնյակ պատրաստում և գերշահույթներ ստանում։ Կառավարությունն էլ աչքերը փակում է․ երևի հետները «փայ» են մտնում», — հավելեց խաղողագործը։

Ըստ նրա՝ գործադիրն այլընտրանքային տարբերակներ պետք է մտածի։ Սակայն, ինչպես նշեց Սարգսյանը, իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ լուծում չեն ստանում։

Սարգսյանը հայտնեց, որ պատկան մարմիններին առաջարկել են վերահսկել վերամշակողների գործը՝ պարզել, նրանք խաղող գյուղացուց գնում են, թե՝ ոչ։

Հայաստանի խաղողագործների միության նախագահը համոզված է՝ եթե գործարանները խաղող մթերեն, հանրապետությունում մթերման խնդիր չի ստեղծվի։

«Կառավարությունը չի ուզում, որ այդ դաշտը կանոնակարգվի, խաղողագործն ապրի, փող աշխատի ու իր գյուղում մնա և խաղողագործությունը զարգանա։ Թե՛ վերամշակողները, թե՛ կառավարությունը նպաստում են, որ Հայաստանում խաղողագործությունը չզագանա։ Մենք կորցնում են խաղողագործությունը», — սրտնեղեց մեր զրուցակիցը։

Մթերման խնդիրների պատճառով էլ արդեն մի քանի տարի է՝ շատերը քանդում են խաղողի այգիները։

Արտակ Սարգսյանի տվյալներով՝ նախորդ տարվա աշնանը խաղողագործները քանդել են շուրջ 680 հեկտար այգի։ Խաղողագործը չի բացառում, որ աշնանը գյուղացիներն ավելի շատ խաղողի այգի կքանդեն։

Նա նշեց, որ մթերման սեզոնին վերամշակող ընկերությունները մի քանի պատրվակ են մատնանշում և արհեստականորեն նվազեցնում խաղողի ընդունման գները։

«Պետության աչքի առաջ գործարանը կարողանում է խաղողագործին թալանել։ Եթե վիճակագրական տվյալներն ենք ուսումնասիրում, և տեսնում, թե տարեկան քանի շիշ կոնյակ է արտահանվում ՀՀ-ից, կտեսնեք՝ ինչ ահռելի քանակությամբ խաղող պետք է մթերվի։ Հիմա այստեղ աբսուրդ է։ Չհավատաք, որ գործարանները սեպտեմբերին կհայտարարեն, թե վաճառքի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Կասեն՝ Ռուսաստանում պատերազմ էր, արտահանումը լավ չէր, բայց իրենց «լոլո»-ներով գյուղացուն խաբում են։ Եթե դեռ գործարանները պայմանագիր չունեն կնքած խաղողագործների հետ, ինչպե՞ս եք նրանց սուբսադավորելու», — հարց բարձրացրեց Սարգսյանը։

Խաղողագործին մեկ այլ հարց էլ է անհանգստացնում։ Ասում է՝ Գինեգործության հիմնադրամը հորդորել է գինու սորտի խաղող աճեցնել, գյուղացիներն էլ վարկ են վերցրել և նոր այգիներ հիմնել, բայց գործարանները հիմա նաև գինու խաղողի սորտերը չեն ընդունում, առավել ևս պայմանագրեր կնքում։

Դեռ ամիսներ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից խաղողի մթերման գործընթացին էին հետաքրքրվել։ Քերոբյանը վիճակը հուսադրող չէր համարել։ Նախարարն անկեղծացել էր՝ ասելով, թե չի տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է։