Միլիարդատեր Իլոն Մասկը մենամարտի է հրավիրել մեկ այլ միլիարդատիրոջ՝ Մարկ Ցուկերբերգին այն բանից հետո, երբ պարզվել է, որ Meta-ն պատրաստվում է գործարկել Twitter սոցիալական ցանցի մրցակցին, գրում է BBC-ն։
Մասկն իր թվիթերյան էջում գրել է, որ «պատրաստ է վանդակում մենամարտել» Ցուկերբերգի հետ, իսկ Meta-ի գործադիր տնօրենն արագ արձագանքել է՝ տեղադրելով Մասկի թվիթի սքրինշոթը՝ «ուղարկիր ինձ գտնվելու վայրը» մակագրությամբ: Վերջինիս ի պատասխան՝ Մասկը հակիրճ և հստակ պատասխանել է. «Լաս Վեգաս, Օկտագոն»,- հայտնում է how2b.am-ը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.