OpenAI-ը պատրաստվում է գործարկել մարկետփլեյս, որտեղ երրորդ կողմի մշակողները կարող են տեղադրել իրենց սեփական AI մոդելները՝ հիմնվելով իր տեխնոլոգիաների վրա: Այս մասին հայտնում է The Information-ը՝ հղում անելով ընկերությանն իրազեկ աղբյուրներին,- գրում է fintech.am-ը։
Ըստ The Information-ի, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նման պլանների մասին հայտարարել է մայիսին Լոնդոնում ծրագրավորողների հետ հանդիպման ժամանակ։ Նման մարկետը կմրցի OpenAI-ի հաճախորդներին և գործընկերներին պատկանող խանութների հետ, ինչպիսիք են Salesforce-ը և Microsoft-ը: Դա նաև կօգնի կազմակերպությանը ընդլայնել իր լսարանը:
Պարբերականը պնդում է, որ ապագա մարկետում իրենց AI մոդելների տեղադրմամբ արդեն կարող են շահագրգռված լինել OpenAI-ի երկու հաճախորդ ՝ տեխնիկական աջակցության ավտոմատացման ծրագրային ապահովման մշակող Aquant-ը և Khan Academy կրթական հարթակը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.