Նոր գործառույթը կհայտնվի մեսենջերի հաջորդ թարմացման մեջ. մեկ սարքում հնարավոր կլինի միանգամից բազմակի հաշիվ օգտագործել,- գրում է fintech.am-ը։
Այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց նորամուծության մասին գրել է WAbetainfo պրոֆիլային պորտալը։ Նոր գործառույթի մասին տվյալները հայտնաբերվել է Android-ի բիզնեսի համար նախատեսված WhatsApp մեսենջերի թարմացված տարբերակում։
Ենթադրվում է, որ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան մեսենջերում մի քանի հաշիվ օգտագործել մեկ սարքի վրա։ Պորտալի տվյալներով՝ հավելվածում կհայտնվի հատուկ մենյու՝ հաշիվների միջև անցում կատարելու համար։
WhatsApp-ը վերջերս հայտարարեց ալիքների գործարկման մասին։ Իսկ նախքան դա, ավելացրել էր ուղարկված հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ: Ուղարկողը կարող է փոխել հաղորդագրության տեքստը այն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.