Բիթքոյնը թանկացել է միանգամից 7%-ով և անցել $66,000-ը
WSJ. Microsoft-ը Չինաստանում հարյուրավոր աշխատակիցների խնդրում է տեղափոխվել ԱՄՆ
Դոլարը, ռուբլին և ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ 16.05.24
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին տրվող վճարների դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳ փոխնախարար
Եվրահանձնաժողովը ստուգումներ է սկսել Ինստագրամում և Ֆեյսբուքում
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Վրաստանի Ազգային բանկը հանրահավաքների ֆոնին փորձում է պահպանել լարիի փոխարժեքը
ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի ինտեգրման ջանքերը
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի գոտու շուրջ. ՌԴ ԱԳՆ
Netflix-ը ստեղծում է սեփական գովազդային սերվերը
Ճապոնիայի ՀՆԱ-ն հունվար-մարտին տարեկան կտրվածքով նվազել է 2%-ով
Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով
Անթալիայում ֆերմերները դեն են նետում սմբուկի բերքը․
iOS 18-ը թույլ կտա աչքերով կառավարել iPhone-ը
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն
ՎԶԵԲ–ը նախատեսում է 2024թ․–ին Հայաստանում ներդնել մինչև 500մլն եվրո
Ղազախստանը մտադիր է Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի
Կիպրոսում ՀՀ–ն դեսպանություն կբացի
Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան 2023թ. նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ

Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել

Հնս 16, 2023 13:38
34
ADS

Քեմբրիջի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ռոբոտին սովորեցնել խոհարարական տեսանյութեր դիտել, սովորել դրանցից, իսկ հետո կրկնել ուտեստները,- գրում է how2b.am-ը։

«Մենք ցանկանում էինք տեսնել՝ կարողանա՞նք սովորեցնել ռոբոտ-խոհարարին այնպես աստիճանաբար, ինչպես սովորում են մարդիկ՝ պարզելով բաղադրիչները և ճաշատեսակի մեջ դրանց համադրությունները»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Գրժեգոժ Սոչացկին:

Փորձարկելու համար գիտնականները 8 պարզ աղցանի բաղադրատոմսեր են մշակել և տեսագրել, թե ինչպես են դրանք պատրաստում: Այնուհետև նրանք վարժեցրել են ռոբոտին՝ օգտագործելով աշխարհում հասանելի նեյրոնային ցանց, որը ծրագրավորված է նույնականացնելու տարբեր առարկաներ, այդ թվում` աղցաններում օգտագործվող մրգերն ու բանջարեղենը:

Ռոբոտ-խոհարարը վերլուծել է տեսանյութի յուրաքանչյուր կադրը՝ օգտագործելով համակարգչային տեսողության տեխնիկաներ։ Նա կարողացել է բացահայտել ոչ միայն առանձին առարկաներ՝ դանակներն ու բաղադրիչները, այլև ցուցարարի գործողությունները։

Բաղադրատոմսերն ու տեսանյութերը վերածվել են վեկտորի, և, օգտագործելով մաթեմատիկական կորելացիաները, ռոբոտը ճանաչել է ցուցադրման և վեկտորի համընկնումները։ Արդյունքում նա կարողացել է որոշել, թե բաղադրատոմսերից որն է օգտագործվել ճաշատեսակների պատրաստման համար։Ընդհանուր առմամբ, ռոբոտ-խոհարարը դիտել է 16 տեսանյութ և կարողացել է բացահայտել ճիշտ բաղադրատոմսը 93% դեպքերում, սակայն սա դեռ միայն սկիզբն է։

 

Մեկնաբանություն