Հետաքրքիր բիզնես գաղափարներ, ընկերներ ու շատ գարեջուր։ Մանթաշյանց գործարարների միության հաջորդ կանգառը Բիըր ակադեմիան է։ Գործարանն առաջին անգամ հյուրերի առաջ դռներն է բացում որպես տուրիստական կառույց։ Առաջին ու պատվավոր հյուրերն էլ Մանթաշյանցի անդամներն են։
Գործարանն այսօրվանից պատրաստ է ընդունել գարեջրասերներին ու տուրիստներին։ Բիըր ակադեմիայի հիմնադիր Արմեն Ղազարյանը շեշտում է՝ սա կմպաստի Հայաստանի տնտեսության և տուրիզմի զարգացմանը:
Անմոռանալի, հագեցած ու անակնկալներով լի օր ենք ունեցել, գարեջրի գործարան մեր ճամփորդությունը ստացված է․ ասում են գործարարները և պատմում տպավորությունները։
Գարեջրագործ Գոռը պատմում է գարեջրի ստեղծման մասին ու նշում՝ օրգանիկ ու տարբերվող գարեջուրը, մինչև սպառողին հասնելը բարդ փուլերով է անցնում։
Մի ամբողջ օր գարեջրի աստվածուհի Նինկասին Մանթաշյանցի գործարարներին պատմեց գարեջրի ստեղծման ու պատմության մասին, ներկայացրեց մանրագույն դետալները։ Ի դեպ․ տուրիստական այցելությունները կլինեն վճարովի, սակայն մատչելի գներով։ Կազմակերպիչներն էլ Հայաստան եկած հյուրերին խոստանում են բազմաբովանդակ տուր՝ գարեջրի գործարանում։