Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար

Մյս 31, 2023 11:45
36
ADS

Apple Music երաժշտության հոսքային ծառայության բաժանորդները, որոնք ունեն նաև Android սարքեր, այժմ կկարողանան Google Play-ից իրենց սարքերում ներբեռնել Apple Music Classical հավելվածը: Ուշագրավ է, որ iPad-ի և Mac-ի սեփականատերերը դեռ չեն ստացել Apple Music Classical-ի տարբերակները,- գրում է News.am Tech-ը։

2021-ին Apple-ը հայտարարեց Primephonic-ի՝ դասական երաժշտության հոսքային ծառայությունը գնելու մասին, որը, ըստ ընկերության, մինչև 2022-ի վերջ պետք է նոր հավելվածի միջոցով միանար Apple Music-ին, տեղեկացնում է The Verge-ը:

Apple Music Classical հավելվածի iOS տարբերակը թողարկվել է մի քանի ամիս ուշացումով՝ մարտի 27-ին։ Այն թույլ է տալիս օգտվողներին որոնել դասական երաժշտություն, որը չի տրամադրում Apple Music-ի ինտերֆեյսը: Երեքշաբթի օրվանից այս հնարավորությունից կարող են արդեն օգտվել նաև Android սարքերի սեփականատերերը:

iOS-ի հավելվածի նման Apple Music Classical-ի Android տարբերակը որոնման ժամանակ չի ցուցադրում Apple Music-ի ամբողջ կատալոգը, այլ սահմանափակվում է միայն դասական երաժշտությամբ: Մշակողները նաև բարելավել են որոնումը` օպտիմալացնելով այն դասական երաժշտության համար․ այժմ արդեն հնարավոր է երաժշտությունը որոնել ըստ կոմպոզիտորի, ստեղծագործության կամ կատարողի անվան:

Apple Music Classical կարելի է մուտք գործել Apple Music-ի կամ Apple One-ի բաժանորդագրության միջոցով: Հավելվածն ապահովում է դասական երաժշտության առանց գովազդի ունկնդրում Apple Lossless ձևաչափով (մինչև 192 կՀց/24 բիթ), ինչպես նաև հազարավոր ձայնագրություններ՝ Spatial Audio-ի աջակցությամբ: Բացի դրանից, հավելվածը հասանելիություն ունի Primephonic-ի մանրամասն երաժշտական ​​մետատվյալներին, ինչը հեշտացնում է դրա հսկայական գրադարանի դիտումը։