Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Apple-ը և Goldman Sachs-ը մտադիր են ստեղծել աշխարհի ամենահզոր նեոբանկը

Ապր 28, 2023 15:05
51
ADS

Apple-ը և Goldman Sachs Bank USA-ը միավորվել են՝ ստեղծելու ԱՄՆ-ում ամենահզոր ֆինթեքը,- գրում է fintech.am-ը։

Անցյալ շաբաթ աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական խաղացողներից մեկը՝ Apple-ը, ապշեցրել է ԱՄՆ բանկային ոլորտը նոր ֆինանսական պրոդուկտի՝ ավանդային հաշվի գործարկման մասին լուրերով:

Apple-ը հայտարարել է, որ ավանդատուներին կառաջարկի տարեկան 4,15%՝ առանց դուրսբերման սահմանափակումների և ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից ավանդների երաշխիքների։

Apple-ը չունի բանկային լիցենզիա։ Ընկերությունը հանդես է գալիս որպես «ցուցափեղկ» Goldman Sachs Bank USA-ի համար, որն ունի լիցենզիա և ավանդների ապահովագրություն FDIC-ից: Ֆինթեք աշխարհի լեզվով ասած՝ Apple-ը Chime-ի, Revolut-ի և Monzo-ի նման նեոբանկ է: «Apple» ապրանքանիշի հզորությունն աշխարհում աննախադեպ է, հաշվի առնելով, որ մոլորակի ավելի քան 2 միլիարդ iPhone-ներն այժմ կառաջարկեն Goldman ծառայությունները։

Նոր պրոդուկտը հասանելի է միայն Apple Card-ի հաճախորդներին: