Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում որոշվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել մաքսատուրքից։
«Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ։
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Երևանում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ», — նշված է հիմնավորման մեջ։