Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի,- գրում է ejc.am-ը։
«Մենք չէինք կարող հասնել սրան առանց մեր հրաշալի օգտատերերի աջակցության: Շնորհակալություն բոլորիդ մեր արտադրանքին հավատալու և այս անհավատալի նվաճմանը հասնելու համար:
Մենք խոստանում ենք շարունակել կատարելագործվել և ապահովել հնարավոր լավագույն փորձառությունը»,- նշված է ընկերության հայտարարությունում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.