Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ

Ապր 19, 2023 20:08
47

«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ» անվանմամբ։

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Մրցույթն անցկացվում է հետևյալ  անվանակարգերում․

  1. Գյուղական տուրիզմ (հյուրատների կառուցում կամ վերակառուցում, թեմատիկ տուրերի իրականացում)
  2. Օրգանական գյուղատնտեսության աջակցություն (օրգանական սերտիֆիկացում, վայրի հավաք, մեղվապահություն)
  3. Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (կաթիլային ոռոգման, անձրևաջրերի օգտագործման համակարգերի ներդրում)
  4. Տեղական արտադրանքի աջակցություն (ներառյալ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, սնունդ)
  5. Արոտավայրերի արդյունավետ կառավարում (ենթակառուցվածքների բարելավում)

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկակակն անձինք (ներառյալ ԱՁ), ֆիզիկական անձանց խմբերը, կոոպերատիվները և այլ իրավաբանական անձինք Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերից՝

Աղիտու Հացավան Սառնակունք
Ախլաթյան Իշխանասար Սպանդարյան
Աղվանի Խոտ Սվարանց
Աշոտավան Լոր Թասիկ
Բալակ Լծեն Տանձավեր
Բնունիս Մուցք Տաթև
Դաստակերտ Նժդեհ Տոլորս
Դարբաս Նորավան Տորունիք
Գետաթաղ Շաղատ Ծղուկ
Գորայք Շամբ Ույծ
Հալիձոր Շենաթաղ Վաղատին
Հարժիս Սալվարդ Որոտնավան

Դրամաշնորհի չափը կարող է լինել 800․000-2․000․000 դրամ։

Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը  ընդունվում է միայն հայատառ։

Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով։

Դիմում-հայտը լրացնելու առաջ խնդրում ենք ծանոթանալ կանոնակարգի հետ։

Ներկայացվող բյուջեյի կանոններին և տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949հեռախոսահամարով, կամ կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով։

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31 ՄԱՅԻՍԻ 2023 թ․։

*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։

Լրացնել հայտը