Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրող Intel-ը, հայտարարել է Blockscale սերիայի չիպերի տեխնիկական աջակցության դադարեցման մասին, որոնք հիմնականում օգտագործվում են կրիպտոարժույթների մայնինգի համար,- գրում է fintech.am-ը։
Blockscale միկրոպրոցեսորների շարքը թողարկվել է 2022 թվականի ապրիլին։ Առաջին գնորդները, ովքեր սկսեցին գնել այս չիպերը մեծ ծավալով՝ կրիպտոարդյունաբերության ներկայացուցիչներն էին, օրինակ՝ Block Inc.-ը և Argo Blockchain-ը: Վերջին ամիսներին կորպորացիան մի շարք միջոցներ է ձեռնարկել ծախսերը նվազեցնելու համար, մասնավորապես կրճատելով թոփ-մենեջերների աշխատավարձերը։
Ձմռան վերջին Intel-ի ղեկավարությունը հրապարակել է 2023-ից 2025 թվականների հաշվետու ժամանակահատվածում ծախսերը $3 – $10 մլրդ կրճատելու պլանները։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.