Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Apple-ը թարմացված AirPods Pro 2 կթողարկի՝ USB-C միակցիչով

Մրտ 27, 2023 12:46
35

Այս տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում Apple-ը կարող է թողարկել թարմացված AirPods Pro 2 ականջակալ: Ի տարբերություն անցյալ տարի ներկայացված մոդելի, որն ունի իր ֆիրմային Lightning միակցիչը, այս մեկը, ամենայն հավանականությամբ, կունենա USB-C միակցիչ: Նման կանխատեսում է արել TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։

Ինչպես տեղեկացնում է GMSarena.com-ը, ընկերությունը վերջերս թողարկել է iOS 16.4-ի նախնական տարբերակը, որում ևս նոր AirPods-ի մասին հիշատակում կա՝ մոդելի A3048 կոդով և AirPods-ի համար նոր պատյանով (մոդել A2968):

Ըստ Մինգ-Չի Կուոյի՝ խոսքը կարող է լինել AirPods Pro 2 ականջակալի նոր տարբերակի մասին՝ USB-C պորտով։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք դա կլինի անցյալ տարի թողարկված նույն AirPods Pro 2-ը, պարզապես USB-C միակցիչով, թե դա կլինի ամբողջովին նոր մոդել՝ ապարատային լրացուցիչ բարելավումներով:

Հիշեցնենք, որ իր նոր սարքերում Apple-ն արդեն իսկ հրաժարվում է իր սեփական Lightning միակցիչից՝ հօգուտ USB-C-ի: iPhone 15 սմարթֆոնների նոր շարքում, որը սպասվում է այս տարվա վերջին, արդեն կկիրառվի USB-C միակցիչ։