Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Սթենֆորդի գիտնականները ChatGPT-ի պես ԱԲ են ստեղծել, ըստ ձեզ որքա ՞ն գումար է ծախսվել ստեղծման համար

Մրտ 22, 2023 13:52
99

Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) սեփական մոդելը՝ Alpaca AI-ը, որը նման է ChatGPT-ին: Այս մոդելին ուսուցանելն արժեցել է ընդամենը 600 դոլար, քանի որ այն կառուցվել է բաց կոդով հարթակի հիման վրա,- հայտնում է News.am Tech-ը։

Նրանց փորձը ցույց է տվել, որ այսօրվա զարգացած ԱԲ համակարգերը կարող են հեշտությամբ վերարտադրվել, և դա նույնիսկ հսկայական ծախսեր չի պահանջում. անհրաժեշտ է միայն գիտելիքների բազա, որի վրա ԱԲ-ն կսովորի: Բազան, գիտնականներին արժեցել է 500 դոլար, և մոտ 100 դոլար էլ նրանք ծախսել են ԱԲ-ի ստեղծման վրա, ինչի համար երեք ժամով անհրաժեշտ է եղել ութ համակարգիչ՝ 80 ԳԲ NVIDIA A100 արագացուցիչներով. այս ծառայությունը նրանք «վարձել» են ամպային ենթակառուցվածքում:

Սթենֆորդի գիտնականներն իրենց ԱԲ-ի հիմքում վերցրել են LLaMA 7B լեզվի բաց մոդելը, որն ամենահասանելին է Meta-ի մշակած LlaMA շարքից: Դրա հնարավորություններն իրականում բավականին սահմանափակ են, և առաջադրանքների մեծ մասն այն ավելի վատ է անում, քան ChatGPT-ը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ OpenAI GPT մոդելների ուսուցումը ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ է պահանջել: ChatGPT-ը ասես միլիարդավոր գրքեր է կարդացել, մինչդեռ Alpaca AI-ը սովորել է որոշ (թեև բավականին շատ) հարց ու պատասխաններ՝ տրված մարդու կողմից։

Մյուս կողմից, նոր Alpaca AI-ը բավականին լավ է կատարում որոշ առաջադրանքներ, և երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ChatGPT-ը: Առաջին թեստավորման ժամանակ Alpaca AI-ը հաջողությամբ է ավարտել 90 թեստ (էլ․ նամակ գրել, սոցիալական ցանցերի համար հրապարակումներ անել, օգնել աշխատանքում և այլն), իսկ ChatGPT-ը հաջողությամբ է ավարտել 89 թեստ։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ գիտնականները դեռ չեն անդրադարձել ժամանակակից ԱԲ-ի համար ամենակարևոր խնդրին. նրանք դեռ պետք է լրացուցիչ կարգավորումներ կատարեն, որպեսզի ապահովեն մոդելի անվտանգ և էթիկական աշխատանքը:

Գիտնականների խոսքով՝ իրենք կարող էին նման արդյունքի հասնել նույնիսկ ավելի քիչ նյութական ծախսերով, եթե ի սկզբանե նման նպատակ ունենային։ Ավելին, տեսականորեն յուրաքանչյուր ոք, ով ունի համապատասխան տեխնիկական պատրաստվածություն և առնվազն 600 դոլար, կարող է կրկնել իրենց փորձը։

Ճիշտ է, հարկ է հաշվի առնել, որ OpenAI-ի լիցենզիան թույլ չի տալիս օգտագործել իր մոդելների տվյալները մրցակցային համակարգեր մշակելու համար: Meta-ն ակադեմիական հետազոտողներին առայժմ թույլ է տալիս օգտվել ոչ առևտրային արտոնագրերից: