Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հայաստան ներկրված ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում․ Տիգրան Ավինյան

Մրտ 16, 2023 16:10
89

Կառավարության նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փոխքաղաքապետը նշեց, որ բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար,-գրում է tert.am-ը։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար ներողություն խնդրեց երևանցիներից։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում։

Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, կա որոշակի գործընթաց»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով Երևանի տրասնպորտային համակարգում իրականացվելիք բարեփոխումներին՝ փոխքաղաքապետը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։

«Խնդիրը էականորեն մեղմվում է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ։ Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության։ Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ հավանաբար այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։ Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։ Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել։ Այն շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»,- ընդգծեց Ավինյանը։