Նախորդ տարի տեքստիլ արդյունաբերության արտահանման ծավալը հատել է 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 15,7 տոկոս: Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ: Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-2026 թվականների ծրագիրը:
Նախանշվել է 3 առանցք ` մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքին միտված ծրագրերը: Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.