Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է, որ սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: Ստեղծված տնտեսական բարդ վիճակի պատճառով առնվազն 4,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.