Հունվարի 14-ից 100 հազար դրամը գերազանցող արտարժույթի փոխանակման ժամանակ բանկերը պահանջելու են անձնագիր: Կենտրոնական բանկի խորհրդի նախորդ տարեվերջին ընդունած որոշումն է: Այս շեմը ներկայում գործում է վարկային կազմակերպությունների և փոխանակման կետերի համար: ԿԲ հավաստմամբ ՝ փոփոխության նպատակն է սահմանել միասնական մոտեցում արտարժույթի առքուվաճառք իրականացնող մասնագիտացված բոլոր սուբյեկտների համար: Նման սահմանափակումները, ըստ մասնագետների, անվտանգության համար են՝ առաջին հերթին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի:
Գործընթացը թափանցիկ կլինի նաև եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման պրոցեսի համար, ընդգծում են մասնագետները, հավելում, եթե քաղաքացին ստվերային եկամուտներ չի ստանում կամ փողերի լվացման գործընթացում ներգրավված չէ, մտահոգվելու առիթ էլ պետք է չունենա:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.