Meta-ի թոփ մենեջերը, id Software-ի համահիմնադիր և լեգենդար Doom խաղի մշակողներից մեկը ՝ Ջոն Քարմակը հայտարարել է, որ լքել է Մարկ Ցուկերբերգի ընկերությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նշվում է, որ Քարմակն ակտիվորեն զարգացրել է վիրտուալ իրականության ուղղությունը, իսկ ավելի ուշ աջակցել է Ցուկերբերգի ՝ մետավերս ստեղծելու նախաձեռնություններին։ Այնուամենայնիվ, մշակողը նշեց, որ կորպորացիան բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիայի զարգացմանը։
Նրա խոսքով, պատկերավոր ասած, Meta պրոցեսորն աշխատում է իր առավելագույն հզորության միայն 5%-ով։ «Մենք ունենք անհավատալի քանակությամբ մարդիկ և ռեսուրսներ, բայց մենք անընդհատ սաբոտաժի ենք ենթարկում ինքներս մեզ և վատնում մեր ջանքերը»,- գրել է նա։ Քարմակը նաև նշել է, որ իր աշխատանքը մշտական պայքար էր Մետա-ի ընդհանուր ուղղության վրա ազդելու համար: «Ես հոգնել եմ այս պայքարից: Եվ ես ակնհայտորեն այնքան համոզիչ չեմ, որ փոխեմ ընկերության ուղղությունը»,- ավելացրել է մշակողը։
Քարմակը նախկինում նաև քննադատել է Մետայի գործողությունները VR տարածքում: Նա խոսեց «գերէժան և գերթեթև» Meta VR ականջակալ մշակելու թույլտվություն ստանալու մասին, որը «կարժենա 250 դոլար և կշռեր 250 գրամ»: Սակայն, ինչպես եզրափակել է նախկին թոփ մենեջերը, որոշվել է վերջնական տեսքի բերել և թողարկել Quest Pro ականջակալը $1,5 հազարով։