Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Ռուսական Toyota գործարանը մինչև 2022 թվականի վերջ կազատի աշխատակիցներին

Դկտ 8, 2022 15:16
157
ADS

Սանկտ Պետերբուրգի Toyota գործարանը նախատեսում է ավարտել աշխատակիցների ազատումը մինչև 2022 թվականի վերջը,- հայտնում է Interfax-ը ՝ հղում անելով Toyota-ի ռուսական գրասենյակի մամուլի ծառայությանը։

«Նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գործարանի աշխատակիցների մեծ մասը կողմերի համաձայնությամբ ազատվել է աշխատանքից։ Այս պահին մասնաճյուղի աշխատակազմն ունի 137 աշխատակից»,- գործակալությանը պարզաբանել են ընկերությունից։ Գործարանի աշխատակիցների կրճատման գործընթացը կտևի մինչև 2022 թվականի վերջ։

«Toyota Motor» ՍՊԸ-ի տվյալներով ՝ ընկերության ընդհանուր աշխատակազմը 2022 թվականի սեպտեմբերին կազմել է 2,35 հազար մարդ։ Նոյեմբերի դրությամբ Toyota գործարանում անգործության են մատնվել ավելի քան 1,9 հազար աշխատակիցներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 30-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները ռուսական գվարդիայի աջակցությամբ ժամանել են ձեռնարկություն ՝ օրենքի պահանջներին համապատասխանության չպլանավորված ստուգման նպատակով։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ գործարանը տեխնիկայի կոնսերվացիա է անցնում։