Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Estee Lauder-ը 2,8 միլիարդ դոլարով գնում է Tom Ford ապրանքանիշը

Նյմ 16, 2022 13:44
95

Ամերիկյան Estée Lauder կոսմետիկայի ընկերությունը ձեռք է բերում Tom Ford նորաձեւության տունը։ Այս մասին հայտնում է NY Times-ը։ Կոսմետիկայի և օծանելիքի ամերիկյան արտադրող Estée Lauder-ը, որի պորտֆելում արդեն ընդգրկված են MAC Cosmetics, Clinique, Aramis և DKNY ապրանքանիշերը, պայմանագիր է ստորագրել Tom Ford նորաձեւության տունը գնելու մասին։ Գործարքից հետո ընկերությունը կդառնա ապրանքանիշի և նրա մտավոր սեփականության միակ սեփականատերը:

Հաղորդվում է, որ գործարքի գումարը կկազմի 2,8 մլրդ դոլար:Tom Ford նորաձեւության տան գնումը կդառնա ամենամեծը Estée Lauder-ի պատմության մեջ։ Գործարքի պայմանների համաձայն ՝ ապրանքանիշի հիմնադիր և գործադիր տնօրեն Թոմ Ֆորդը կշարունակի աշխատել որպես ստեղծագործական խոսնակ մինչև 2023 թվականի վերջ։ Estée Lauder-ի ՝ Tom Ford նորաձեւության տունը գնելու մտադրության մասին հայտնի դարձավ անցյալ շաբաթ։ Նախկինում այն ​​փորձել էր ձեռք բերել ֆրանսիական Kering հոլդինգը, որին պատկանում են Balenciaga, Gucci, Saint Laurent, Bottega Veneta եւ Brioni ապրանքանիշերը։