Սևանի ավազանում տարեցտարի ավելացող ոչ մետաղական հանքավայրերի արբանյակային պատկերները մտահոգել են Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի անդամներին:
Ըստ Ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի լուսանկարների՝ վերջին տարիներին ոչ մետաղական հանքերի և քանակը, և ծավալն ավելացել են: Նոր հանքերը հիմնականում բացվել են Սևանի ավազանի երկու գետերի՝ Մարտունիի և Արգիճիի շրջակայքում:
ԳԱԱ Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահի խոսքով Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովը վերջին տարիներին շրջական միջավայրի գնահատման դիմումներ հաճախ է ստանում ինչը նշանակում է, որ տարածքը վերածվում է հանքավայրի:
Մասնագետները հանքարդյունաբերությանը դեմ չեն, սակայն եթե դրանք ընդգրկելու են մեծ տարածքներ, այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել ոչ թե առանձին հանքի շրջակա միջավայրի գնահատում, այլ գնահատումը պետք է լինի ընդգրկուն և ռազմավարական: Որից հետո միայն պարզ կդառնա, որ հատվածում քանի հանք կարելի է շահագործել: