Այս տարվա 9 ամսում պետական բյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամ հարկ, որը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկերի հավաքման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77.2 մլրդ դրամով կամ 5.8 %-ով: Այս տարվա 9 ամսվա հարկային եկամուտները 24.2 %-ով գերազանցել են 2021 թ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձրել են 172 մլրդ դրամ, ինչը 39.7 մլրդ դրամով կամ 30 %-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման ընթացքում ներմուծման մաքսատուրքի մուտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 21.6 մլրդ դրամով կամ 35 %-ով։
2022 թ. 9 ամսում պետբյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամ հարկ
Հկտ 24, 2022 16:35
53