Հայաստանում 9 ամսում հարկային արտոնություն է ստացել ՏՏ ոլորտի 1088 կազմակերպություն: Դա նախորդ տարիների ցուցանիշը գերազանցում է մի քանի անգամ: Ըստ Բարձր տեխնոլոգիական նախարարության` արտոնությունից օգտվողների աճը պայմանավորված է ոլորտի նկատմամբ կառավարության շահագրգռությամբ եւ տրամադրած արտոնություններով: Նորաստեղծ կազմակերպությունները 5 տարով ազատվում են շահութահարկից, վճարում են 10 տոկոս եկամտահարկ: ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հարկային արտանության մասին օրենքը շրջանառության մեջ է դրվել 2015 թվականից: Այդ ժամանակից առ այսօր հարկային արտոնություն է ստացել 2 098 ընկերություն: Այս տարի անհամեմատ աճել է նաեւ օրենքից օգտվող օտարերկրացիների թիվը: Կազմում է ընդհանուր դիմողների 75 տոկոսը: Հավաստագիր ստանալու համար հիմնականում դիմում են ռուսները:
Հարկային արտոնություն ստացածների 75 տոկոսն օտարերկրացիներ են
Հկտ 19, 2022 15:38
99