Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը այս տարվա յոթ ամսում $1,75 միլիարդով ավելացրել են Ռուսաստանի հետ առեւտուրը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Telegram ալիքում նշվում է, որ ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առեւտրի ամենամեծ ծավալներն ավելացրել է Հայաստանը։ Այս ֆոնին ԵԱՏՄ մասնաբաժինն իր առեւտրի արժեքում այս տարվա հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 2,7 տոկոսային կետով՝ մինչեւ 34,6%: Նշվում է նաեւ, որ Եվրասիական տնտեսական միության փոխադարձ առեւտրի 45%-ը բաժին է ընկել Հայաստանին, Ղազախստանին եւ Ղրղզստանին։
Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը $1,75 մլրդ-ով ավելացրել են առեւտուրը ՌԴ-ի հետ
Հկտ 4, 2022 17:13
50