ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը օրեր առաջ նորից բարձրացրել է բազային դրույքի միջակայքը 0,75 տոկոսով։ Այժմ այն 3-3,25 տոկոսի միջակայքում է։ Այս փոփոխության հետևանքով ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հերթական անգամ անկում են գրանցել: Խստացնող դրամավարկային քաղաքականության օգնությամբ Դաշնային պահուստային համակարգը փորձում է պայքարել երկրում շարունակվող գնաճի դեմ։ ԱՄՆ-ում սպառողական գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են 8,3%-ով։ Մասնագետների գնահատմամբ` սա առաջին հերթին ազդելու է ֆինանսական շուկաների վրա, քանի որ, ըստ էության, սրանով փողի թանկացում է տեղի ունենում, ինչը զսպում է այդ շուկաները: Հայաստանը ևս անման չի մնա ազդեցություններից: վիճակի ազդեցությունը, ըստ մասնագետների, մեր երկրի համար տարբեր կարող է լինել:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն արդեն երրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Սպտ 30, 2022 15:24
73