Արտասահմանյան, բրենդային ընկերություններից առցանց պատվիրած շատ ապրանքներ սահմանված ժամկետում հայաստանցիներին չեն հասնի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Մինչև հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը սահմանված էր 200.000 դրամ։ Ընդ որում այս ժամկետը վերաբերում է ոչ թե առցանց պատվիրման, այլ Հայաստան մուտք գործելու ժամկետին։ Առցանց գնումներ կատարած քաղաքացիները մտահոգ են՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ օրինակ հուլիսին պատվիրված ապրանքը տեղ հասնի հոկտեմբերի 2-ին։ Հնարավո՞ր է գործող որոշման ժամկետը երկարաձգել՝ հաշվի առնելով Ռուսաստանում, Ուկրաինայում ստեղծված պատերազմական վիճակով պայմանավորված բեռնափոխադրման ուշացումը։ Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է՝ կոմիտեն այս առումով սպասում է ԵՏՀ որոշմանը։
Ի՞նչ կարգով են մաքսազերծվելու առցանց պատվիրված և ուշացումով Հայաստան հասած մինչև 400 եվրո արժեքով ապրանքները
Սպտ 26, 2022 16:12
94