Հայաստանյան որոշ լրատվամիջոցները հայտնել են, որ հանրապետությունում դադարեցվել է Միր քարտերի սպասարկումը, մասնավորապես, քարտապանները չեն կարող փող կանխիկացնել բանկոմատներից։ Կենտրոնական բանկը հայտնել է, որ Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական Միր վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված։ Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկման գործընթացի փոփոխություններին, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմանների փոփոխության դեպքում հաճախորդներին կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ որոշ երկրներում դադարեցվել է Միր քարտերի սպասարկումը:
Հայաստանի բանկերն ինքնուրույն կլուծեն Միր քարտերի սպասարկման հարցը
Սպտ 21, 2022 15:46
60