Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հունգարիան մտադիր է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից

Սպտ 6, 2022 15:37
38

Հունգարիան ակնկալում է նվազեցնել ռուսական գազից կախվածությունը. Այս մասին հայտարարել է երկրի տեխնոլոգիայի և արդյունաբերության նախարար Լասլո Պալկովիչը ՝ ելույթ ունենալով Բուդապեշտում տնտեսության, կլիմայի և կայուն զարգացման թեմայով համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ներկայումս հանրապետությունում էներգիայի վերջնական սպառման 35-40 տոկոսն ապահովում է բնական գազը։ Իշխանությունները մտադիր են կրճատել գազով ջեռուցման տեսակարար կշիռը տնային տնտեսությունների և պետական ​​հատվածի համար։

Նախարարը նշել է, որ էներգետիկ անվտանգության և մատակարարումների հուսալիության հարցերը դարձել են առաջնահերթություն ՝ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին։

«Հունգարիայի նպատակն է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից և, ի վերջո, հասնել էներգետիկ անկախության», — ասել է Պալկովիչը:

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 4-ին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարեց, որ Բուդապեշտը մտադիր է հավելյալ գազ գնել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արևմտյան երկրներում։