Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ 15 օրում Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման ժամանակ 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։ Ի դեպ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով։
Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց
Օգս 26, 2022 14:50
66