Հայաստանում պլանավորվում է ստեղծել գրասենյակներ, որոնք կզբաղվեն զբոսաշրջային վայրերի ղեկավարմամբ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այս մոդելը նախատեսում է զբոսաշրջային վայրերի կառավարման փոխանցում մասնավոր կազմակերպություններին: Այդ կազմակերպությունները, գործածելով իրենց սեփական կոմերցիոն հնարավորությունները, կկարողանան զբոսաշրջիկներից վճար գանձել լրացուցիչ ծառայությունների դիմաց։Զբոսաշրջիկները կծախսեն ավելի շատ փող՝լրացուցիչ ծառայությունից օգտվելու համար, DMO-ները կստանան եկամուտ, իսկ պետությունը՝հարկեր։ Բացի այդ նաև այդ գրասենյակները կվերահսկեն զբոսաշրջային տարածքների մաքրությունն ու անվնասությունը։
Հայաստանում կներդրվեն զբոսաշրջային վայրերի կառավարման գրասենյակներ
Օգս 16, 2022 16:52
138