Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հերթը կանոնակարգելու համար Հայաստանը որպես նվիրատվություն կստանա հերթի կառավարման 23 համակարգ: Նվիրատուն Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնն է: Ստացվելեն 27 600 եվրոյի հերթագրման սարքավորումներ, 8 500 եվրոյի` հերթագրման վահանակներ և 23 500 եվրոյի` հերթերի ավտոմատ կառավարման համակարգ: Համակարգի ծրագրային ապահովումն ու տեխնիկական սպասարկումը 1 տարվա ընթացքում իրականացնելու է ՙԼայմ տեխ՚ ընկերությունը: Անձնագրերի և վիզաների վարչության 5 ստորաբաժանումներում այժմ էլ առկա է հերթի կառավարման համակարգ, սակայն կա հերթերի աճի միտում, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.