«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Եվրոպական բիզնես ասոցացիան Հայաստանում հյուրընկալել են հավատարմագրված դեսպանների և բիզնես առաջնորդների ամենախոշոր միջոցառումը
Լուրեր |
Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ամենամյա բիզնես նախաճաշի ֆորմատով մասնակցել են Հայաստանի գործարար համայնքի խոշորագույն միջոցառումներից մեկին` քննարկելու բիզնեսն ու մշակույթը, հնարավոր գործակցության ներուժը: Միջոցառումը արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից` Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատների գործուն աջակցությամբ և մասնակցությամբ:
««Գալաքսի»-ի համար եվրոպական ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք ունենք 200-ից ավելի գործընկերներ Եվրոպայից, և նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարևոր են: Սա միայն նախաճաշ չէ, այլ կատարած աշխատանքին ստեղծագործ ու նորարար մոտուցումներ գտնելու ճանապարհ և համատեղ տեսլականի ձևավորում: Սա մի հարթակ է, որտեղ մենք կարողանում ենք խոսել մարտահրավերների, սեփական հաջողությունների մասին և կապ հաստատել Եվրոպայի և Հայաստանի միջև»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, ով նաև Եվրոպական բիզնես ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:
«Հայ գործարարները հանդիպում են իրենց արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին, և կարծում եմ՝ սա այս հանդիպման լավագույն կողմերից մեկն է: Ես անձամբ միջոցառումից հետո հանդիպումներ եմ ունենում հայ գործարարների հետ: Դեմ առ դեմ շփումներն ու քննարկումները անփոխարինելի նշանակություն ունեն հետագա համագործակցության համար»,-նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
Բիզնես նախաճաշը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության գլխավոր ցուցասրահում: Այն, իրավամբ, խորհրդանշում է բիզնեսի ու արվեստի մեկտեղումը մեկ տանիքի տակ: Բիզնես նախաճաշը հրաշալի առիթ է նաև ներկայացնելու միմյանց ներուժը և գործակցության նոր ձևաչափեր սահմանել:
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին ողջունել է բիզնես նախաճաշի մասնակիցներին և նշել, որ, «Լեհաստանը ընթանում է սեփական արտադրանք ստեղծելու և այն արտահանելու ճանապարհով, բայց ունի նաև ներքին իրացման ներուժ, և ցանկանում է այն ավելի հզորացնել: Կարծում եմ, որ այս ճանապարհին Հայաստանը վստահելի գործընկեր է»:
Կարևորելով նման նախաձեռնությունները` Եվրոպական բիզնես ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ «Այս ձևաչափով բիզնես համայնքը կարող է հանդիպել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Մենք շատ հաճախ կազմակերպում ենք, այսպես կոչված, պետական-մասնավոր երկխոսության հարթակներ, տարբեր պլատֆորմաներ, որտեղ հանդիպում են տարբեր սեկտորների ներկայացուցիչներն ու ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»:
Միջոցառման ընթացքում հայ-իսպանական գործարար կապերի, ինովացիոն և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունների մասին ելույթ է ունեցել Իսպանիայի թագավորության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:
Հանդիպմանը ներկա գտնվող Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Ucom-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մարզերում համընկնում է Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների մոտեցումներին: «Ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը վերաբերվում է Ucom-ի այսօրվա և վաղվա մասին: Ես խոստանում եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ucom-ը կգրավի բարձր գագաթներ, որովհետև մենք հավատարիմ ենք մեր երկրին և մեր բաժանորդներին: Այժմ մենք առաջին տեղում ենք ֆիքսված կապի ոլորտում և առաջնային դիրքեր ենք զբաղեցնում հեռահաղորդակցության մյուս ոլորտներում: Այս ամենին մենք հասել ենք նաև նրա շնորհիվ, որ սկսել ենք ընկերության մարզային ենթակառուցվածքները հզորացնել և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում օգնել մեր հայրենակիցներին»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի քննարկումներով փորձենք փոխել բիզնես միջավայրը, քանի որ մեր նպատակն է ոլորտի զարգացումն ու բարելավումը: Եվրոպական երկրների մեր պատվարժան դեսպանների և հայ գործարարների՝ նման ձևաչափով հանդիպումները մեծ կարևորություն ունեն, որովհետև, ըստ իս, հնարավորությունների պատուհան են բացում հայ գործարարների համար դեպի Եվրոպա: Վստահ եմ, որ այս հանդիպումների ընթացքում կձևավորվեն նոր համագործակցություններ, որոնց մասին հաջորդ տարի հնարավորություն կունենանք հպարտությամբ խոսելու»,-նշել է Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության կողմից, որը եվրոպական ցանցի անդամ որակավորված ընկերություն է:
***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է 64 խոշոր մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի ուղիղ շահառուներ են դարձել 10,000-ից ավելի մարդիկ։
https://youtu.be/3GZjtBC6vng
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր մարտահրավերների առաջ
2026/03/23/ 12:56 -
Պետական բյուջե 2025․ եկամուտների ռեկորդ, աճող ծախսեր
2026/03/23/ 12:49 -
Սահմանադրության փոփոխության հարց չենք բանակցել. ՀՀ ԱԳ նախարար
2026/03/23/ 12:46 -
Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցի ծովային ուղիները
2026/03/23/ 12:42 -
Նավթի թանկացումը կարող է Ռուսաստանին բերել մինչև 4 տրլն ռուբլի լրացուցիչ եկամուտ
2026/03/23/ 12:40 -
ՊԵԿ-ում քննարկվել են հանրային ծառայությունների բարելավման և թվայնացման առաջնահերթությունները
2026/03/23/ 12:23 -
Ճապոնիան 5 մլրդ դոլար կհատկացնի բենզինի գների աճի դեմ պայքարին
2026/03/23/ 12:21 -
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. ԱԳՆ
2026/03/23/ 12:15 -
ԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին
2026/03/23/ 12:02 -
Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՀՀ ԱԳ նախարար
2026/03/23/ 12:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին