Այս ընթացքում կառույցը ձևավորվել է որպես ինստիտուցիոնալ համակարգ՝ ներդնելով լիցենզավորման, մշտադիտարկման և վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև անցում կատարելով թվային հեռարձակման։
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այսօր հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր դերակատարումը՝ ապահովելով որոշումների անկախությունն ու հանրային շահի պաշտպանությունը։ Միաժամանակ, առաջիկա տարիների գլխավոր մարտահրավերները կապված են ապատեղեկատվության, սինթետիկ բովանդակության և համացանցում չկարգավորվող տեղեկատվական հոսքերի հետ։

