2023–ին 100 վարորդ զրկվել է վկայականից կրկնակի կասեցմամբ
Լուրեր |
2023-ի դեկտեմբերի 7–ի դրությամբ՝ Հայաստանում կասեցվել է 2 171 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 100 անձ: Այդ մասին ասել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ոստիկանությունից նշել են, որ տվյալները տրամադրել են` հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալները՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերը։
Ըստ այդմ`վարորդների միավորների սպառման հետևանքով 2020 թ. ընթացքում կասեցվել է 2175 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 7 անձ:
2021 թ. ընթացքում կասեցվել է կրկնակի շատ վարորդական իրավունքի վկայական` 4809, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 114 անձ:
2022 թ. ընթացքում վարորդական իրավունքի վկայականի կասեցման դեպքերը մի փոքր նվազել են` կազմելով 2522, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 145 անձ:
Բալային համակարգը գործում է 2020 թ. հունվարի 1–ից։ ՀՀ–ում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 տուգանային միավորի սահմանաչափ:
Մոտ 100 հնարավոր խախտումներից տուգանային միավորները հանվում են 25 ամենալուրջ խախտումների համար: Եթե տարվա ընթացքում վարորդը սպառեց բոլոր 9 միավորները, ապա նրան կես տարով զրկում են մեքենա վարելու իրավունքից: Դրանից հետո նա կստանա նոր 9 միավոր: Եթե մինչև տարեվերջ նա այս բալերը ևս սպառի, նրան արդեն մեկ տարով են զրկում իրավունքներից, իսկ մեքենա վարելու իրավունքը վերականգնել կթույլատրվի միայն քննություն հանձնելուց հետո։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32 -
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Թրամփի հայտարարությունները որակելով «նահանջ»
2026/03/23/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.