«Tasnim» գործակալության հետ զրույցում իրանցի պաշտոնյան նշել է, որ իրականում որևէ բանակցություն տեղի չի ունենում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հինգ օրով հարվածների հետաձգումը դիվանագիտական առաջընթացի արդյունք չէ, այլ «նահանջ»՝ պայմանավորված Իրանի կողմից հնչեցված ռազմական սպառնալիքներով և արևմտյան ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ միջնորդների միջոցով փոխանցված բոլոր հաղորդագրություններին Թեհրանը տվել է հստակ պատասխան՝ պաշտպանողական գործողությունները շարունակվելու են մինչև լիարժեք զսպման հասնելը։
Իրանական կողմը Թրամփի հայտարարած հնգօրյա դադարն անվանել է «հոգեբանական պատերազմի» մաս։
Միաժամանակ նշվել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին վիճակին, քանի դեռ տարածաշրջանում պահպանվում է պատերազմական լարվածությունը։
Թեհրանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու ռազմական գործողությունները՝ անկախ Վաշինգտոնի հայտարարություններից։

