ABNews

Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց

Լուրեր | 2026/03/23 12:44

Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց

Կատարվում է նախաքննություն:

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները մարտի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը թմրամիջոց և զենք է ապօրինի պահում։

Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Կատարվում է նախաքննություն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը