Երկու ընկերություն ազատվել է ներմուծման մաքսատուրքից
Լուրեր |
Կառավարության որոշմամբ «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 30000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրումով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ մինչեւ 472 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 347 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «ՋԻ-Կոդեր» ՍՊԸ-ն, որը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է մետաղամշակման ոլորտում ստեղծել ժամանակակից հաստոցների կայան եւ արտադրել գերճշգրիտ եւ բազմաբնույթ ապրանքներ։
Արտադրությունը Երեւանում է, իրականացվելու է 2.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչեւ 313 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 98 մլն դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/26 19:19
Մարտի 26-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/03/26 17:25
Ինչպես են փոխհատուցելու չվերթը չեղարկված քաղաքացիներին․
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
-
Մարտի 26-ի բիզնես լուրերը
2026/03/26/ 19:19 -
Փողի ծավալը Հայաստանում աճել է․ վիճակագրական տվյալներ
2026/03/26/ 18:18 -
ՀՀ վերադառնալու խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
2026/03/26/ 18:08 -
Ինչպես են փոխհատուցելու չվերթը չեղարկված քաղաքացիներին․
2026/03/26/ 17:25 -
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
2026/03/26/ 16:57 -
Դեֆանս Հաուզինգ․ Երևանի նոր բնակելի իրականությունը
2026/03/26/ 16:33 -
Փող՝ գյուղացուն, տուն՝ բռնագաղթածին․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/26/ 15:59 -
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել. որ ճանապարհով կանցնի երթուղին
2026/03/26/ 15:51 -
Թրամփը սպառնում է Իրանին․ ԱՄՆ առաջնորդի նոր զգուշացումը
2026/03/26/ 15:49 -
Պատմական վճիռ. Meta-ն և YouTube-ը մեղավոր են ճանաչվել կախվածություն առաջացնելու համար․ որքան գումար կփոխհատուցվի
2026/03/26/ 14:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․