Փողի ծավալը Հայաստանում աճել է․ վիճակագրական տվյալներ

Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 17․3%-ով և կազմել 1,087,308 մլն դրամ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,932,415 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12%-ով։

Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 17․3%-ով և կազմել 1,087,308 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 42․5%-ով և կազմել 188,146 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 39․6%-ով և կազմել 640,195 մլն դրամ։

Այլ հաշիվների ծավալը աճել է 24․7%-ով և կազմել 15,480 մլն դրամ։