Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն հունվարին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 143,000-ով, իսկ գործազրկության մակարդակը 4.1%-ից նվազել է մինչև 4%՝ գրանցելով նվազագույն մակարդակը մայիսից ի վեր։
Անգլիայի կենտրոնական բանկը կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%: Բանկը 0.5 տոկոսային կետով նվազեցրել է նաև 2025թ.-ի տնտեսական աճի հեռանկարը (0.75%), իսկ գնաճի կանխատեսվող ցուցանիշը բարձրացրել մինչև 3.7%:
ՌԴ անվանական ՀՆԱ-ն 2024թ.-ին կազմել է ավելի քան 200 տրիլիոն ռուբլի, ինչը 13%-ով ավել է նախորդ տարվա և կրկնակի ավել 2020թ.-ի ցուցանիշից։ Այնուամենայնիվ, դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի անվանական ծավալը կրճատվել է 2022ի համեմատ։ Տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.1%:
Հնդկաստանի կենտրոնական բանկը վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%, ինչը պայմանավորված է գնաճի՝ թիրախային 4% ցուցանիշին մոտենալու հանգամանքով և տնտեսական աճը խթանելու նպատակով։
Շուկայի մասնակիցներն անկնկալում են, որ Դաշնային պահուստային համակարգն այս տարվա ընթացքում միայն մեկ անգամ կնվազեցնի տոկոսադրույքները՝ ի տարբերություն նախապես կանխատեսված 2 նվազեցումների, ինչը պայմանավորված է հաջորդ տարվա գնաճի տեմպի արագացման սպասումներով և աշխատաշուկայի դրական ցուցանիշներով։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
2026/03/01/ 21:00 -
Մարտի 1-ի կարևոր լուրերը
2026/03/01/ 19:19 -
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
2026/03/01/ 17:34 -
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ
2026/03/01/ 15:52 -
Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ
2026/03/01/ 15:47 -
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանին. Խամենեին սպանված է, Թեհրանը դիմում է պատասխան հարվածների. նախնական գնահատականներ
2026/03/01/ 14:56 -
Իսրայել-Իրան պատերազմ. ինչ տեղի կունենա նավթի գների հետ
2026/03/01/ 12:17 -
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ
2026/03/01/ 11:27 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումները
2026/03/01/ 11:26 -
Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
2026/02/28/ 21:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվում