-
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
2025/07/30/ 20:48 -
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը
2025/07/30/ 20:21 -
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19 -
Ինչպիսին է կենսաթոշակային ֆոնդերի ֆինանսական պատկերը 2025 թվականի հունիսին
2025/07/30/ 15:03
Բաժանորդագրվել

Երեխաների անվտանգությունը դպրոցում. ինչպես բարելավել այն մեսենջերների շնորհիվ
Լուրեր |

Միշտ եղե՛ք հասանելի
Որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում երեխայի հետ օրվա ընթացքում, աշխատեք կանոնավոր կապի մեջ լինեք նրա հետ։ Եթե երեխան ցանկանում է ինչ-որ բանով կիսվել ձեզ հետ, կարևոր է լինել ուշադիր և բաց երկխոսության համար, որպեսզի օգնեք նրան ավելի հարմարավետ զգալ: Եթե մեծ կամ ճաշի ընդմիջման ժամանակ կարող եք տեսազանգի միջոցով կապ հաստատել երեխայի հետ, ապա մյուս ժամերին ակնթարթային մեսենջերներում տեքստային հաղորդագրությունները լավագույն լուծումն են։ Միշտ չէ, որ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել հաղորդագրություններում, երբեմն պարզապես պետք է հասկացնել, որ նրա կողքին եք, և երեխան անմիջապես կզգա ձեր աջակցությունը։ Նման դեպքերում կատարյալ լուծում են սթիքերները, էմոջիները կամ գիֆերը, որոնք կարող եք ուղարկել ընդամենը մեկ հպումով։ Ակնթարթային մեսենջերներից շատերն ունեն սթիքերների մեծ տեսականի յուրաքանչյուր ճաշակի համար, իսկ Viber-ը նույնիսկ հնարավորություն է տալիս ստեղծելու ձեր սեփական սթիքերների փաթեթը՝ օգտագործելով անձնական լուսանկարները։ Հաղորդակցությունը երբեք ձանձրալի չի լինի:Պայմանավորվեք թվային անվտանգության կանոնների շուրջ
Ժամանակակից երեխաները մեծահասակներին հավասար ժամանակ են անցկացնում համացանցում։ Առցանց տարածքում հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար երեխայի հետ մանրամասն քննարկեք անվտանգության կանոնները ոչ միայն իրական, այլև թվային աշխարհում։ Կիսվեք ձեր սեփական փորձով և մոդելավորեք դրանցում ամենահավանական իրավիճակներն ու վարքագիծը: Անվտանգության կանոնները մտաբերելու համար օգտագործեք, օրինակ, վիկտորինայի գործառույթը, որը հասանելի է հայտնի ակնթարթային մեսենջերներում (այն հասանելի է նաև Viber մեսենջերում, որը մենք արդեն նշեցինք վերևում). երեխայի հետ զրուցելիս ստեղծեք մինի-վիկտորինա՝ յուրաքանչյուր հարցի համար սահմանեք պատասխանների մի քանի տարբերակ՝ նշելով, թե դրանցից որը կամ որոնք են ճիշտ։ Խաղի միջոցով «ձանձրալի» կանոններն ավելի հեշտ կլինի հիշել, միևնույն ժամանակ այս կերպ կարող եք ստուգել գիտելիքների պաշարը ցանկացած պահի և ցանկացած հեռավորության վրա:Հոգացեք անձնական տվյալների պաշտպանության մասին
Հայտնի «մի՛ խոսիր օտարների հետ» կանոնը վերաբերում է նաև թվային հաղորդակցությանը։ Թվային աշխարհը լի է խաբեբաներով, և հաճախ շատ ավելի դժվար է ճանաչել զրուցակիցների չար մտադրությունները: Կարևոր է երեխային բացատրել, որ այնպիսի տեղեկությունները, ինչպիսիք են բնակության հասցեն, բանկային տվյալները և փաստաթղթերի լուսանկարները, պետք է պահպանվեն ծայրահեղ զգուշությամբ: Նման տեղեկատվությունը կարելի փոխանցել, օրինակ, օգտագործելով Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը, որը թույլ է տալիս սահմանել այն ժամանակը, որից հետո հաղորդագրությունը ստացողի գաձեթում: Եթե ստացողը նման հաղորդագրության սքրինշոթ է անում, մեսենջերը այդ մասին տեղեկացնում է ուղարկողին: Մեսենջերների կարգավորումներում հնարավոր է նաև թաքցնել օգտատիրոջ լուսանկարը, ցանցային գործունեության պարամետրերը, ինչպիսիք են «Առցանց» կարգավիճակը կամ հաղորդագրությունը կարդալու ծանուցումը։Կազմե՛ք շտապ օգնության կոնտակտների ցուցակ
Անկանխատեսելի իրավիճակների համար երեխայի մոտ միշտ պետք է լինի հարազատների կոնտակտները և կարևոր տեղեկություններ (բնակության հասցեն, դեղերի նկատմամբ ալերգիայի մասին տեղեկություն, արյան խումբ և այլն): Քանի որ թղթային գրառումները հեշտությամբ կարող են կորչել, խորհուրդ ենք տալիս ձեր հեռախոսում պահել ամենակարևոր տվյալների ցանկը. ի վերջո, ժամանակակից երեխան գրեթե չի բաժանվում իր հեռախոսից։ Կարող եք օգտագործել Telegram-ի «Պահպանված» հաղորդագրությունները կամ Viber-ի «Իմ գրառումները» գործառույթը, որն ըստ էության զրույց է ինքներդ ձեզ հետ, որտեղ կարող եք ցուցակներ կազմել, նշել կատարված աշխատանքները, լուսանկարներ և այլ ֆայլեր պահել, հիշեցումներ սահմանել, որպեսզի երբեք չմոռանաք կարևոր գործերի և խնդիրների մասին։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/07/30 20:48
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/07/30 20:21
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը