Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Վուչիչ․ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության։ Նա շեշտել է, որ սա «դատարկ խոսք չէ» և որ բոլոր պետությունները դիտարկում են նման սցենարի հավանականությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի բանակի ղեկավարության հայտարարությունները։
«Հեզբոլլահը» չի հրաժարվի զինված պայքարից
Շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» չի դնի զենքը և չի հրաժարվի պայքարից։ Նրա խոսքով՝ հրադադարի խախտումները գալիս են իսրայելական կողմից, ոչ թե լիբանանցիներից։
ԱՄՆ «Ջերալդ Ֆորդ» ավիակիր խումբը՝ Կարիբյան ծովում
ԱՄՆ-ի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆորդ»-ի գլխավորած խումբը ժամանել է Կարիբյան ծով՝ Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ առաքելությունը միտված է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։
Վրաց-ադրբեջանական սահմանին կործանվել է թուրքական ինքնաթիռ
Թուրքական ռազմատրանսպորտային C-130 ինքնաթիռը կործանվել է Վրաստանի տարածքում՝ 20 զինծառայողով։ Ինքնաթիռը կորցրել է կապը ռադարի հետ, և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները ցավակցություն են հայտնել Թուրքիային։
Երևանի քաղաքապետարանը բացահայտել է իրավախախտումներ
Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում արձանագրվել են առևտրի և կոմունալ ոլորտների մի շարք խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Ռուսաստանը ներկայացրել է մարդանման ռոբոտ, որը փլվել է շնորհանդեսի ժամանակ
Մոսկվայում ներկայացված «Ա-ի-դոլ» անունով մարդանման ռոբոտը երկու քայլ անելուց հետո ընկել է բեմում և վնասվել։ Ռոբոտը ստեղծված է լիովին օֆլայն ռեժիմում աշխատելու և հույզեր արտահայտելու համար։
Ավստրալիան՝ առաջին երկիրը, որ արգելում է երեխաներին սոցիալական մեդիայում
Ավստրալիան դեկտեմբերի 10-ից արգելելու է մինչև 16 տարեկանների մուտքը TikTok, Instagram, Facebook, Threads և Snapchat հարթակներ։ Տարիքը որոշվելու է ծրագրային վերլուծությամբ, ոչ թե գրանցման տվյալներով։
Էքրեմ Իմամօղլուին կարող են դատապարտել մինչև 2352 տարվա ազատազրկման
Ստամբուլի քաղաքապետը մեղադրվում է 140 հանցագործության մեջ։ Թուրքական դատախազությունը պահանջում է 2352 տարվա պատիժ՝ ընդգծելով, որ գործով անցնում է ավելի քան 400 մեղադրյալ։
Լավրով․ Ռուսաստանը կարձագանքի միջուկային փորձարկումներին հայելային ձևով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ եթե որևէ միջուկային տերություն վերսկսի փորձարկումները, Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Պենտագոնը կվերսկսի միջուկային փորձարկումները։
Հայաստանի պետական պարտքը ավելացել է 80 տոկոսով
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ պարտքի աճը պայմանավորված է տնտեսական ծրագրերով։ 1,5 տարում այն հնարավոր կլինի մարել։
Բեռնափոխադրումները Հայաստանում աճել են 1.6%-ով
2025թ. հունվար–սեպտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 12.2 մլն տոննա։ Երկաթուղային փոխադրումները աճել են 15.7%-ով, օդայինը՝ 3.2%-ով։
Զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան՝ 212,891 այցով
Հոկտեմբերին Հայաստան է այցելել մոտ 213 հազար զբոսաշրջիկ։ Ամենաշատ այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)։
Թրամփի վերադարձը բիթքոյնի գինը բարձրացրել է 40%-ով
Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի։ Թրամփի իշխանության գալուց հետո աճը կազմել է շուրջ 1 տրիլիոն։
ԱՄՆ-ն կկրճատի սուրճի մաքսատուրքերը գների նվազեցման համար
Թրամփը հայտարարել է սուրճի մաքսատուրքերի նվազեցման մասին՝ ներքին գների աճի ֆոնին։ Ներմուծվող սուրճի 30%-ը գալիս է Բրազիլիայից, 18%՝ Կոլումբիայից, 6%՝ Վիետնամից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ