C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit 2025 կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը
Լուրեր |
C-Quadrat Ampega Asset Management Armenia (Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը հայտարարում է, որ լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ իրական հատվածում և ենթակառուցվածքներում կենսաթոշակային ակտիվների արդյունավետ ներդրումների համար։ Մրցանակը հանձնվել է Նոյեմբերի 4–6-ը Հաագայում (Նիդերլանդներ) կայացած P&I WorldPensionSummit 2025 միջազգային համաժողովի ընթացքում։
Աշխարհի ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդեր մրցում էին երեք անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար և «Ներդրումներ» անվանակարգում գլխավոր մրցանակը եկավ Հայաստան՝ C-Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։

C-Quadrat Ampega-ն առաջինն է Հայաստանում կյանքի կոչել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումը վենչուրային ֆոնդում՝ համագործակցելով տեղական VC ընկերությունների հետ և նպաստելով դրանց կորպորատիվ կառավարման, ռիսկերի վերահսկման և համապատասխանության բարձրացմանը։ Այս քայլը մի կողմից դիվերսիֆիկացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային պորտֆելները, մյուս կողմից խթանում է Հայաստանի ձևավորվող վենչուրային էկոհամակարգը։
Ծրագրի հիմքում դրված է երկարաժամկետ մասնավոր կապիտալի, ներառյալ՝ կենսաթոշակային միջոցների ուղղումը իրական հատված և ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միաժամանակ ամրապնդում է Հայաստանի կապիտալի շուկան և նպաստում կայուն տնտեսական աճին։
Նման մոտեցումը կենսաթոշակային ֆոնդերի ներդրման համատեքստում լուծում է երկրի տնտեսական զարգացման համար երկու արդիական խնդիր՝
§ կենսաթոշակային ակտիվների աճի տեմպի և տեղական շուկայում համապատասխան ներդրումային հնարավորությունների անհամաչափության խնդիրը,
§ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի ու նորարարական ձեռնարկությունների երկարաժամկետ ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։
WorldPensionSummit-ի հեղինակավոր հանձնաժողովը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն անդրադառնում է Հայաստանի ներդրումային միջավայրի ներկա սահմանափակումներին այլ նաև կարող է ծառայել որպես օրինակ այն երկրների համար, որոնք ցանկանում են կենսաթոշակային ակտիվները ներգրավել տեղական նորարարական ֆոնդերում։
C-Quadrat Ampega-ի գլխավոր տնօրեն Արման Վարդանյանը նշեց.
«Այս
մրցանակը կարևորագույն գնահատական է մեր աշխատանքին։ Այն վստահության արտացոլումն է՝
թե՛ կենսաթոշակային համակարգի, թե՛ մեր կողմից իրականացվող երկարաժամկետ ներդրումային
ռազմավարության նկատմամբ։ C-Quadrat Ampega-ում մենք առաջնորդվում ենք թափանցիկության,
պատասխանատվության և նորարարության սկզբունքներով։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ
աշխատանքի արդյունքն է, և մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և
իր քաղաքացիների կայուն ֆինանսական ապագայի կառուցման գործում»։
Ընկերության ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա
Ադիլխանյանը հավելեց.
«Մեր
համոզմամբ՝ կենսաթոշակային ակտիվները պետք է դառնան երկրի իրական տնտեսության զարգացման
շարժիչ ուժերից մեկը։ Համագործակցության և շարունակական նորարարության միջոցով մենք
ստեղծում ենք լուծումներ, որոնք միաժամանակ շահավետ են թե՛ կուտակային կենսաթոշակային
համակարգի մասնակիցների և թե՛ Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար։ Հատուկ շնորհակալություն
Formula VC-ին՝ բազմաաստիճան գնահատման գործընթացը հաջողությամբ անցնելու, կորպորատիվ
կառավարման մշակույթի ներդրման և հայկական նորարարական ձեռնարկությունների որակյալ
պորտֆել ձևավորելու համար, ինչը հնարավորություն տվեց իրականացնել այս պատասխանատու
ներդրումը»։
C-Quadrat Ampega Asset Management Armenia ընկերության մասին.
C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո գործող ներդրումային ֆոնդերի կառավարիչ է, որը հիմնադրվել է C-Quadrat Investment Group-ի (Ավստրիա) և Ampega Asset Management-ի (Գերմանիա) կողմից։ Ընկերությունը արդեն 10 տարի կառավարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ առաջնորդվելով երկարաժամկետ արժեք ստեղծելու, պատասխանատու ներդրումային մոտեցումների և երկրի կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներով։ Այսօր ընկերությունը կառավարում է 440,000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 մլրդ դրամ ակտիվներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարում, թափանցիկություն և արդյունավետ ներդրումային քաղաքականություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ