2023-ը համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին կլինի․ Bloomberg Bloomberg-ը կանխատեսում է, որ 2023 թվականը համաշխարհային տնտեսության համար կլինի ամենավատ տարիներից մեկը: Հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 2,4 տոկոսով: Դա նշանակում է, որ աճը կդանդաղի այս տարի սպասվող 3,2 տոկոսի համեմատ: Ըստ վերլուծության` 2023-ի սկզբին ռեցեսիայի մեջ կհայտնվի եվրոյի գոտին, իսկ տարեվերջին` ԱՄՆ տնտեսությունը: