Արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները կազդեն աշխարհում աշխատատեղերի գրեթե 40%-ի վրա․ ԱՄՀ
Լուրեր |
Արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները կազդեն աշխարհում աշխատատեղերի գրեթե 40%-ի վրա, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան այս թիվը հրապարակել է հիմնադրամի կայքի իր սյունակում։
Զարգացած տնտեսություններում, ըստ ԱՄՀ-ի ղեկավարի, արհեստական ինտելեկտի ազդեցության տակ գտնվող աշխատատեղերի մասնաբաժինը կազմում է 60%։ Զարգացող տնտեսությունների համար այդ ցուցանիշը կազմում է 40%, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ 26%։
Նա ընդունել է, որ արհեստական ինտելեկտը կնպաստի համաշխարհային տնտեսական զարգացմանը, միաժամանակ նշել է զբաղվածության նվազման վտանգի մասին։
Նրա խոսքով՝ զարգացող երկրներում աշխատաշուկան ավելի քիչ է ենթարկվում արհեստական ինտելեկտի ազդեցությանը, նրանցից շատերը չունեն ենթակառուցվածք կամ որակյալ մասնագետներ՝ AI տեխնոլոգիաներից օգտվելու համար, ինչը միևնույն ժամանակ սպառնում է մեծացնել երկրների միջև գլոբալ անհավասարությունը։
«Մենք կարող ենք որոշակիորեն ասել, որ մենք պետք է մշակենք մի շարք միջոցառումներ՝ արհեստական բանականության հսկայական ներուժն անվտանգ օգտագործելու համար », — ասել է նա: .
Նաև արհեստական ինտելեկտի կիրառման մարտահրավերների թվում Գեորգիևան ընդգծել է սոցիալական լարվածության հնարավոր աճը, որը պետք է կանխեն երկրների օրենսդիրները՝ ստեղծելով հատուկ ծրագրեր այն աշխատողների համար, որոնք կկրեն տեխնոլոգիայի բացասական ազդեցությունը:
Նաիրա Մայիլյան
Աղբյուրը՝ armradio.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59 -
Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT 2026 ցուցահանդեսում
2026/03/16/ 12:54 -
Ռուբեն Վարդանյանի փորձը՝ հրապարակային դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, ընդհատվել է
2026/03/16/ 12:37 -
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ է
2026/03/16/ 12:23 -
Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները
2026/03/16/ 12:15 -
Իրանում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 54 500 բնակարան է ոչնչացվել
2026/03/16/ 11:56 -
Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
2026/03/16/ 11:55 -
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին