Այս պայմանավորվածությունը
հաստատվել է օրերս Սինգապուրում ընթացող աշխարհի խոշորագույն ֆինտեխ ֆորումի՝ Fintech
Festival 2025-ի ընթացքում։
TenPay Global-ը, հանդիսանալով Tencent-ի անդրսահմանային վճարային
հարթակը, ընդլայնում է միջազգային դրամապանակների և ֆինանսական հարթակների հետ համագործակցությունը։
Այս շրջանակում TenPay Global-ի 20 ռազմավարական գործընկերների, այդ
թվում DBS PayLah!-ի (Սինգապուր), GrabPay-ի (Արևելյան Ասիա), PayPal-ի, Venmo-ի (ԱՄՆ)
և իհարկե Իդրամի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան վճարումներ կատարել Չինաստանում
WeChat Pay-ի վաճառակետերի ցանցում՝ իրենց հավելվածներով սքանավորելով վաճառակետում
տեղադրված QR կոդը կամ ներկայացնելով իրենց հավելվածի QR կոդը։ Այս մասին հաղորդել
է նաև PRNewswire գործակալությունը։
Իդրամից տեղեկացնում են, որ այս համագործակցության արդյունքում
WeChat Pay-ի օգտատերերը նույնպես կկարողանան Հայաստանում վճարումներ կատարել ավելի
քան 25.000 վաճառակետերում՝ իրենց հավելվածով
սքանավորելով Իդրամի QR-կոդը։
Համագործակցությունը կնպաստի ոչ միայն միջազգային զբոսաշրջիկների և բիզնես այցելուների
հարմարավետությանը, այլ նաև կարևոր քայլ կլինի Հայաստանի ֆինանսական տեխնոլոգիաների
համաշխարհային ինտեգրման ճանապարհին։
Նոր համագործակցությունը WeChat Pay-ի հետ ևս մեկ անգամ հաստատում
է Իդրամի առաջատար դիրքը՝ որպես նորարարական լուծումներ մշակող և Հայաստանի ֆինտեխ
ոլորտը միջազգային հարթակում ներկայացնող ընկերության։ Սա կարևոր քայլ է գլոբալ կապերի
ամրապնդման և սահմաններից դուրս համագործակցության խթանման ուղղությամբ։
Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական
կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր
արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն
ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

