2024 թվականի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 723 մլրդ դրամ. նախարար
Լուրեր |
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2024 թվականի բյուջեի հիմնական ցուցանիշները՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի համեմատությամբ պետական բյուջեի նախագծի եկամուտներն ավելացել են 47.5 մլրդ դրամով:
2024 թվականի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները եւ տուրքերը կկազմեն 2 տրիլիոն 613 մլրդ դրամ (նախորդ տարբերակով ներկայացված էր 2 տրիլիոն 566 մլրդ դրամ): Սա կկազմի ՀՆԱ-ի 24.9 տոկոսը: «Թեեւ սրանով մենք ապահովելու ենք Կառավարության ծրագրով 2026 թվականի համար սահմանված 25 տոկոս թիրախի իրագործումը, սակայն մենք շարունակելու ենք հարկային ճեղքի կրճատմանն ուղղված մեր քաղաքականությունը եւ մինչեւ 2026 թվականն ապահովելու ենք տարեկան հավելյալ 0.75 տոկոսային կետով բարելավում, որի 0.5 տոկոսային կետը վարչարարության ճեղքի կրճատման միջոցով: Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրիլիոն 17 մլրդ դրամ ծախսերի փոխարեն նախատեսել ենք 3 տրիլիոն 206 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0.7 տոկոսային կետով: 2024 թվականի կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին:
Պետական բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատ կավելանա շուրջ 142 մլրդ դրամով եւ կկազմի 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: Սակայն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին չի փոխվի եւ կկազմի 48.3 տոկոս»,- ասել է նախարարը:
Ներկայացնելով ոլորտային ավելացումները՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականին կրթության ոլորտը ստանալու է ամենամեծ ավելացումը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/30 22:00
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/01/30 19:19
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/01/30 18:32
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։
-
Փետրվարի 1-ի կարևոր լուրերը
2026/02/01/ 19:25 -
Անհատական պատասխանատվություն՝ ընդհանուր արդյունքի ներսում
2026/02/01/ 17:54 -
Հունվարի 31-ի կարևոր լուրերը
2026/01/31/ 19:19 -
Ներքին վերափոխում՝ մասնագիտական աճի նպատակով․ ինչից սկսել և ուր գնալ
2026/01/31/ 18:13 -
Սիրտը լուռ չի լինում․ ինչպես ճանաչել վտանգի ազդակները | MedTime 11
2026/01/31/ 12:12 -
Հունվարի 30-ի բիզնես լուրերը
2026/01/30/ 22:00 -
Փաթեթավորումից այն կողմ․ ինչ է իրականում գնում սպառողը
2026/01/30/ 19:27 -
Հունվարի 30-ի կարևոր լուրերը
2026/01/30/ 19:19 -
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել
2026/01/30/ 18:32 -
Առողջության համընդհանուր ապահովագրություն. կարևոր պարզաբանումներ՝ ԱԺ քննարկումից
2026/01/30/ 17:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2026 Թ․