Changan-ը Չինաստանում ներկայացրել է Shenlan S7 նոր քրոսովերը Changan-ը ներկայացրել է միջին չափի Shenlan S7 քրոսովերը՝ հիբրիդային և էլեկտրական շարժիչներով,- հայտնում է Autohome-ը։ Նորույթի ընդհանուր երկարությունը 4750 մմ է, անիվային բազան՝ 2900 մմ։ Հիբրիդային և զուտ էլեկտրական տարբերակների դիզայնը չի տարբերվում. երկու մեքենաներն էլ վանդակաճաղեր չունեն, իսկ հիբրիդային արտանետվող խողովակները քողարկված են։ Քրոսովերը ստացել է կաշվե զարդարանք և պանորամային տանիք: Քրոսովերի էլեկտրական տարբերակը հասանելի կլինի երկու հզորության տարբերակով՝ 218 եւ 258 ձիաուժ։ 1,5 լիտրանոց բենզինային շարժիչով և էլեկտրական շարժիչով հիբրիդային մոդիֆիկացիայի ընդհանուր հզորությունը 238 ձիաուժ է։