«FC24 Samsung OLED» կիբերսպորտի առաջնություն Հայաստանում
Լուրեր |
Դեկտեմբերի 10-ից 16-ը կիբերսպորտի սիրահարների ուշադրությունը ուղղված էր «FC24 Samsung OLED» առաջնություն, որն առաջին անգամ անցկացվում էր Samsung ընկերության հետ համագործակցությամբ Կիբեր արենայում։
Ընդհանուր մասնակիցների թիվը 200+ էր, իսկ մրցաշարը անցկացվում էր երեք փուլով՝ գեյմերները պայքարում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։
Եզրափակչում կրքերն էլ ավելի թեժ էին, քանի որ գլխավոր մրցանակակիրը ստանալու էր Samsung OLED հեռուստացույց։
Մեզ հետ զրույցում Կիբեր արենայի մենեջեր Դավիթ Արզումանյանը նշեց, որ լիահույս է, որ նմանատիպ նախաձեռնությունները կնպաստեն կիբերսպորտի զարգացմանը Հայաստանում: Նա նաև փաստեց, որ կիբերսպորտի հանդեպ գնալով մեծանում է հետաքրքրասիրությունը և Samsung-ի հետ համագործակցությունը նոր դռներ կբացի հետագա մրցաշարեր կազմակերպելու համար։
Թեև պայքարը թեժ էր, սակայն մասնակիցները հասցրին կիսվել մեզ հետ իրենց առաջին տպավորությամբ Samsung OLED տեխնոլոգիաների մասին, մասնավորապես, որ հեռուստացույցն աչքի է ընկնում հատկապես գույնի գերազանց վերարտադրմամբ, Dolby Atmos ձայնի շնորհիվ պրոֆեսիոնալ ձայնային էֆեկտներով՝ բնորոշ կինոթատրոններին և խաղի մեջ ամբողջությամբ ընկղմվելու հնարավորությամբ:
Samsung OLED խաղային տեխնոլոգիան ակնթարթորեն արձագանքում է ցանկացած հպման։ Բացի այդ, ունի բարձրակարգ սահունություն՝ առանց ուշացումների կամ ընդմիջումների, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին, խաղային վահանակ, որով կարելի է փոխել կարգավորումները մի քանի հպումով, ինչպես նաեւ HDMI 2.1-ով աշխատող ցանկացած 4 մուտքերից մի քանի խաղային կոնսուլներ միացնելու հնարավորություն։
10+ ժամ անպարտելի խաղից հետո մրցաշարի հաղթող ճանաչվեց Պետրոս Աֆաջանյանը, ով արժանացավ գլխավոր մրցանակի՝ Samsung OLED S90C հեռուստացույցի։
«Թեև ունեի շատ հզոր հակառակորդներ, ինձ հաջողվեց հաղթել՝ ինձ հետ տանելով հեռուստացույցը, որով և խաղն էր ավելի իրական, և գունային էֆեկտներն էին տպավորիչ: Շնորհակալ եմ կազմակերպիչներին և մասնակիցներին»։-իր խոսքում նշեց Պետրոս Աֆաջյանը։
Ի հավելում՝ Samsung OLED հեռուստացույցների մոդելային շարքը վաճառվում է ընկերության պաշտոնական գործընկերների խանութ սրահներում։
https://www.youtube.com/watch?v=2LVM8oXLF-U
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/01 22:00
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/01 19:19
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
2026/04/01/ 22:00 -
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
2026/04/01/ 19:19 -
ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ. վարչապետ
2026/04/01/ 19:10 -
Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից
2026/04/01/ 18:16 -
Հանցագործությունների վիճակագրությունը Հայաստանում՝ 2025 թվականին
2026/04/01/ 17:57 -
IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
2026/04/01/ 17:36 -
Ինչ հարցեր են քննարկվել Սահմանադրական բարեփոխումների նիստում
2026/04/01/ 16:46 -
Leasing Expo 2026․ Լիզինգը՝ որպես բիզնեսի իրական աճի գործիք
2026/04/01/ 16:26 -
Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը. հնարավոր ազդեցությունը
2026/04/01/ 16:19 -
Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային հատկացնել 45 մլրդ եվրո
2026/04/01/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․