Գերմանիան ազգայնացնում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Գերմանիա»-ն
Լուրեր |
Գերմանիան ժամանակավորապես կազգայնացնի «Գազպրոմի» գերմանական դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Գերմանիա» հոլդինգը, որը մինչև սեպտեմբերի 30-ը կանցնի գերմանական էներգետիկ կարգավորիչի վերահսկողության տակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը,- գրում է Bloomberg-ը։ Ազգայնացման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Գազպրոմը» ապրիլի 1-ին առանց Գերմանիայի կառավարության հավանության դուրս եկավ «Գազպրոմ Գերմանիա»-ից, ինչը խախտում է Գերմանիայի օրենսդրությունը:
«Դաշնային կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի Գերմանիա մատակարարումների անվտանգությունը: Մենք թույլ չենք տա, որպեսզի Գերմանիայում էներգետիկ ենթակառուցվածքը ենթարկվի Կրեմլի կամայական որոշումներին»,- ասել է նախարարը։
«Գազպրոմ Գերմանիա»-ն Աստորայի միջոցով տիրապետում է Գերմանիայի ամենամեծ ստորգետնյա գազի պահեստարանին, որը համարվում է երկրի էներգետիկ անվտանգության կարևորագույն տարրերից մեկը: «Գազպրոմը», հայտարարելով, որ այլեւս «Գազպրոմ Գերմանիա»-ի սեփականատերը չէ, հրաժարվել է նշել ընկերության նոր սեփականատիրոջ անունը։
Գերմանական կարգավորող մարմինների տվյալներով ՝ ռուսական մենաշնորհը նախորդ տարվա հոկտեմբերին Մոսկվայում գրանցված «Գազպրոմ Գերմանիա» ընկերությունը վերագրանցել է Palmary-ում։ Նրա վերջնական իրական սեփականատերը չի նշվում:
Սեփականության նման փոխանցումը խախտում է Գերմանիայի արտաքին առևտրի օրենքը,- ասել է նախարար Հաբեկը։
«Գազպրոմ»-ի անջատումը «Գազպրոմ Գերմանիա»-ից տեղի ունեցավ այն բանից հետո, երբ եվրոպական հակամենաշնորհային իշխանությունները մարտի վերջին գրոհեցին «Գազպրոմ»-ի գերմանական դուստր ձեռնարկությունների գրասենյակները: Մարտի 30-ին «Գազպրոմ»-ի գերմանական գրասենյակները խուզարկվցին։ Ապրիլի 1-ին խուզարկություններից հետո «Գազպրոմը» շտապ դուրս է բերել «Գազպրոմ Գերմանիա» հոլդինգն իր կառուցվածքից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.